Tufts համալսարանի անասնաբուժական դպրոցի մասնագետները հայտնաբերել են, որ տերերի ծխելը կարող է վնասել իրենց ընտանի կենդանիների առողջությանը, գրում է korrespondent-ը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ ծխախոտի ծխի ազդեցությունից կատուների մոտ կարող է առաջանալ բերանի քաղցկեղ և լիմֆոմա, երկար դունչ ունեցող շների մոտ՝ քթի քաղցկեղ, իսկ փոքրիկ դնչով շների մոտ՝ թոքերի քաղցկեղ: Թոքերի հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ նաև թռչունների մոտ:
Գիտնականները նշում են, որ կենդանու կյանքի համար վտանգ է ներկայացնում 5 տարի ծխախոտի ծուխը շնչելը: