Tert.am.Հոլիվուդյան դերասանուհի Ռիզ Ուիզերսպունը և նրա ամուսինը ձերբակալվել են ԱՄՆ Ջորջիա նահանգում, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։

Ուիզերսպունին ձերբակալել են ոստիկանությանը չենթարկվելու և վիրավորելու համար։ Նրա ամուսինը՝ Ջեյմսը, ով նաև դերասանուհու գործակալն է, մեքենան վարել է ոչ սթափ վիճակում։

Նրանք երկուսն էլ բանտում անցկացրել են միայն մի քանի ժամ։ Դատը կկայանա երկուշաբթի։