Tert.am.Նորվեգիայի կառավարությունը հաստատել է ուսումնասիրությունների անցկացումը հյուսիսային էկոլոգիապես մաքուր շրջանում՝ ճանապարհ հարթելով նավթի հետագա հնարավոր շահագործման համար, հայտնում է Russian Today-ը:
Այս ծրագիրը Նորվեգիայի խորհրդարանում ամենայն հավանականությամբ կարող է էական դեր խաղալ սեպտեմբերին տեղի ունենալիք ընտրությունների ժամանակ: Բնապահպանական խմբերը և զբոսաշրջային արդյունաբերությունը կտրականապես դեմ են այդ տարածքում նավթի մշակման գործընթացին: Նորվեգիայի նավթի արդյունաբերությունը այս տարի կունենա ամենաքիչ ցուցանիշը վերջին 25 տարիների ընթացքում, այդ իսկ պատճառով կառավարությունը տարբերակներ է փնտրում դրանից խուսափելու համար: