Շակիրայի նախկին ընկերը' Անտոնիո Դե Լա Ռուան, նոր դատական գործ է հարուցել երգչուհու դեմ' պահանջելով 100 միլիոն դոլար: Նա նշում է, որ ինքն է եղել երգչուհու մեգահիթ դարձած Waka-Waka (This time for Africa) երգի ոգեշնչման աղբյուրը, որը 2010 թվականին դարձել է Հարավային Աֆրիկայում կայացած ֆուտբոլի առաջնության օրհներգը:
Նշենք, որ դեռևս 2012 թվականի նոյեմբերին Անտոնիո Դե Լա Ռուան երգչուհուն մեղադրում էր' պնդելով, որ նա Շակիրայի մենեջերն է եղել և օգնել նրան մի քանի ձեռնտու պայմանագրեր կնքել: Շակիրան հերքել էր Անտոնիոյի ներկայացրած փաստերը, տեղեկացնելով, որ Դե Լա Ռուան իրեն օգնել է որոշ հարցերում , բայց որպես օրինական մենեջեր չի աշխատել: Երգչուհին նաև նշել է, որ ինքն արդեն բավականին հայտնի է եղել, երբ իրենք ծանոթացել են և համատեղ մի փաստաթուղթ են ստորագրել, որի համաձայն' բաժանվելու դեպքում ամեն մարդ իր գործով է զբաղվելու և մեկը մյուսից պահանջներ չի ունենալու: