Աչքերի սկանավորման արագ և մատչելի մեթոդը թույլ կտա գնահատել գլխուղեղի վիճակը ցրված սկլերոզով հիվանդ մարդկանց մոտ:
Աչքի ցանցաթաղանթի վիճակի ուսումնասիրման նպատակով գիտնականները օգտագործել են օպտիկական կապակցված տոմոգրաֆիան: Հատուկ ծրագրային ապահովման շնորհիվ նրանք հետազոտել են ցանցաթաղանթի այն շերտերը, որոնք նախկինում չէր հաջողվում պատկերել: Հետազոտման այս մեթոդը հիվանդի համար բացարձակ անվտանգ է և տոմոգրաֆիայից 10 անգամ ավելի մատչելի:
Հետազոտմանը մասնակցել են ցրված սկլերոզով տառապող 164 հիվանդներ և 60 առողջ կամավորներ, որոնց մոտ 4 տարիների ընթացքում օպտիկական կապակցված տոմոգրաֆիայի միջոցով պարբերաբար չափել են ցանցաթաղանթի ներքին շերտի հաստությունը: Գլխուղեղի վիճակի գնահատման համար կիրառվել է մագնիսառեզոնոնսային տոմոգրաֆիան:
Վերլուծելով ստացված արդյունքները՝ գիտնականները եկան այն եզրակացության, որ ցրված սկլերոզով հիվանդների մոտ որքան ավելի շատ է այտուցված ցանցաթաղանթը, այնքան ավելի ուժեղ է գլխուղեղի բորբոքումը: Ցանցաթաղանթի վիճակն ցրված սկլերոզի դեպքում այնքան ճշգրիտ է արտացոլում գլխուղեղի վիճակը, որ տոմոգրաֆիայի արդյունքում կարելի է ճշգրիտ գնահատել հիվանդության զարգացումը և հարմարեցնել բուժումը:
Աչքերի վիճակը ուղղակիորեն կախված է գլխուղեղի վիճակից: Աչքերի սկանավորման ոչ թանկ և անվտանգ մեթոդը թույլ կտա ցրված սկլերոզով հիվանդներին պահել մշտական հսկողության տակ և հիվանդության զարգացմանը համապատասխան կարգավորել բուժումը: