Բրիտանացի ընտանեկան հոգեբանների մի խումբ հետազոտություն է անցկացրել' պարզելու, թե առավել հաճախ ինչ պատճառով են ամուսինները վիճում անկողնում:

Նրանց հաջողվել է պարզել, որ միջինում ամուսինները վիճում են անկողնում տարվա մեջ 167 անգամ: Պարզվել է, որ վեճերի հիմնական պատճառը մեծամասնության մոտ վերմակն է, քանի որ զուգընկերներից յուրաքանչյուրը գիշերը փորձում է քաշել այն իր կողմը: Թվով երկրորդ պրոբլեմը խռմփոցն է: Այս խնդիրն առաջանում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ:

Այլ պատճառների մեջ փորձի մասնակից զույգերն առանձնացրել են հրաժարվելը սեքսից, գլխացավը, թույլտվությունը երեխաներին պառկել իրենց հետ, սովորությունը անկողինը բաժանել «իմ» և «քո» տարածքի, զուգընկերոջը սառը ոտքերով դիպչելը, նախաճաշել անկողնում և մնացորդները թողնել հենց այնտեղ, լուսավոր սենյակում քնել սիրելը: