Մերօրյա աշխարհում ավելի մեծ թիվ են կազմում կարիերայում հաջողակ կանայք, քան երբեւէ: Եվ ահա փորձագետները որոշել են պարզել՝ հոգեբանական եւ բնավորության ինչ հատկանիշներ են միավորում նրանց: Պարզվում է՝ քիչ չեն նման հատկանիշները…
Հետազոտությունն իրականացրել եւ արդյունքները հրապարակել է LearnVest ընկերությունը: Տվյալները ստացվել են աշխարհի ամենահարուստ կանանց մասին տեղեկատվության վերլուծության արդյունքում:
Օրիորդական ազգանունը: Փորձագետները եկել են այն համոզման, որ այն կանայք, որոնք ամուսնանալով չեն վերցնում ամուսնու ազգանունը, ավելի հաջողակ են: Նրանք հասարակության կողմից էլ ընկալվում են որպես առավել անկախ, նպատակասլաց:
Ձախլիկությունը: Ձախլիկների մեծամասնությունը տղամարդիկ են: Հետազոտության տվյալներով՝ ձախլիկ կանանց եկամուտները հինգ տոկոսով գերազանցում են միջինը:
Գեղեցկությունը: Չնայած որ գեղեցիկ կանանց հանդեպ կա կանխակալ վերաբերմունք եւ այն կարծրատիպը, թե գեղեցկությունն ու խելքը անհամատեղելի են, բայց կյանքը ցույց է տալիս, որ հաջողակ կանայք չեն շրջանցում գեղեցիկ լինելու հանգամանքը:
Չծխելը: Չծխող կինը ավելի բարձր է գնահատվում աշխատաշուկայում:
Չամուսնացած լինելը, երեխաներ չունենալը: Փորձագետները պարզել են, որ երեսնամյա լեդին, ով կարողանում է մենակ ապրել մեծ քաղաքում, մոտ տասը տոկոսով ավել է վաստակում հասակակից տղամարդկանցից:
Բարձրագույն կրթությունը: Այստեղ հավանաբար բացատրությունների կարիք չկա էլ. ինչքան լավ կրթություն, այնքան շատ հնարավորություններ:
Ընտանիքում ավագ երեխան լինելը: Ավագները, ըստ փորձագետների, իրենց կրտսերներից ավելի լավ են վաստակում:
Բարձր հասակը: Հետազոտությունը ցույց է տալիս, որ բարձրահասակները գումարային հարցերում ավելի մեծ հաջողություններ ունեն:
Համառությունը: Անկախ եւ համառ կինը ավելի շատ է վաստակում իր համեստ եւ մեծ պահանջներ չունեցող կոլեգաներից: