NASA-ի աստղագետները հայտնաբերել են 2 մոլորակ, որոնք այսօր հայտնի բոլոր մոլորակներից ավելի շատ են նման Երկիր մոլորակին և կարող են պիտանի լինել կյանքի համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հայտնաբերված մոլորակները գտնվում են Երկրից 1200 լուսային տարի հեռավարության վրա և պտտվում են Կեպլեր 62 աստղի շուրջ:
Հետազոտողները հայտնում են, որ այդ մոլորակները Երկրին նման են ինչպես չափերով, այնպես էլ աստղից ունեցած հեռավորությամբ:
Միևնույն ժամանակ դժվար է պարզել, թե արդյոք մոլորակի մակերևույթին ջուր և մթնոլորտ կա:
Հայտնագործության մասին գրվել է Science գիտական պարբերականում: