YerevanNews.am. Իրանցի գիտնականի խոսքերով ինքը ստեղծել է ժամանակի մեքենա, որը թույլ է տալիս յուրաքանչյուր ցանկացողի կանխատեսել իր կյանքի 5-8 տարին, այսինքն թույլ է տալիս ներթափանցել 2021 թվական:

Ժամանակի մեքենան առաջին հերթին օգտագործքվելու է քաղաքական խնդիրներ լուծելու համար, սակայն հետագայում այն կարող են օգտագործել նաև հասարակ քաղաքացիները: Այս մասին Fars գործակալությանը հայտնել է Ալի Ռազեղին:

27 ամյա Ալի Ռազեղին այժմ զբաղեցնում է Իրանի ռազմավարական նորամուծությունների կենտրոնի տնօրենի պաշտոնը:Ռազեղանի խոսքերով նա տաս տարի աշխատել է իր «ժամանակի մեքենայի» ստեղծման վրա: Այդ ընթացքում նա դարձել է շուրջ 179 նորամուծությունների հեղինակ:

Իրանցի գիտնականն ասել է, որ ժամանակի մեքենան, որը գործում է ալգորիթմների միջոցով, իվիճակի է կանխատեսել մարդու կյանքի հինգից ութ տարին 98 % ճշգրտությամբ: Ընդ որում մարդուց պահանջվում է միայն դիպչել ժամանակի մեքենային: Ընդ որում գիտնականը նշել է, որ այն ամենևին նման չէ «Հետ դեպի ապագան» կինոնկարում ցուցադրված DeLorean-ի ժամանակի մեքենային և նրա չափսերը անհտական համակարգիչից մեծ չեն: