Մոսկվայում ապրող և գործունեություն ծավալող հայազգի պրոֆեսիոնալ մասնագետ Իզաբելլա Աբգարյանը Հայաստանում անցկացրել է «Հոնքերի խնամք» թեմայով դասընթացներ:
Դասընթացի մասնակիցները սովորել են հոնքերի շտկում, ձևավորում, ներկում և լամինացիա: Բոլոր նյութերը և գործիքները տրամադրվել են անվճար: Դասընթացի ավարտին' մասնակիցներին տրվել են վկայականներ:
«Եթե ցանկանում եք փոխել արտաքինը առանց պլաստիկ վիրահատության, ապա շտկեք հոնքերի ձևը»,- ասում է Իզաբելլան:
Նրա խոսքով' հոնքերի ձևավորումը կարևոր դեր է խաղում դիմահարդարման մեջ և լրիվ փոխում է դեմքի արտահայտությունը. «Մարդու դեմքը կլինի բարի, զարմացած, թե ջղայն, որոշվում է հոնքերի ձևով: Առհասարակ, գեղեցիկ են համարվում այն հոնքերը, որոնք խնամված են և բնականին մոտ: Հոնքերի ձևավորման ժամանակ հարկավոր է հաշվի առնել որոշ առանձնահատկություններ.
հաճախորդի դեմքի կառուցվածը, տարիքը, մազերի գույնը: Դրական արդյունքը հիմնականում պայմանավորված է այս գործոնները նկատի ունենալով և ոչ թե նորաձևությանը հետևելու հանգամանքով, քանի որ ցանկալի արդյունք ստանլու համար անհրաժեշտ է բազմազան ձևերից ընտրել տվյալ դեմքին համապատասխանը»,- ասաց նա' ընդգծելով, որ շեշտը դրվել է այս հանգամանքի վրա, այնուհետև տեխնիկական մասի:
Իզաբելլան նշեց' մասնագիտական գիտելիքները փոխանցելու ընթացքում կարևորում է գործնական աշխատանքը, որպեսզի դասընթացի մասնակիցները հնարավորություն ունենան տեղում մոդելի վրա աշխատելու և ստացած գիտելիքը կիրառելու: