Նեպալի մայրաքաղաք Քաթմանդուում բնակվող 9-ամյա աղջիկը շատ հազվագյուտ մի հիվանդություն ունի: Նրա դեմքի ձախ մասը գայլամարդկանց նման մազածածկույթով է պատված: Թուրքական «Haberler»-ը, վկայակոչելով «Dailymail»-ում տեղ գտած լուրը, հաղորդում է, որ Բհավանա Տամի անունով փոքրիկ աղջկա ընտանիքը տարիներ շարունակ երեխայի հիվանդության պատճառով ստիպված է եղել օտարվել, առանձնանալ գյուղից, քանի որ գյուղացիները փոքրիկ աղջկան որպես «գայլ» էին ընդունում:
Երեխայի հայրը նրան արգելում էր նայել հայելու մեջ մինչև այն պահը, երբ մի լուսանկարիչ նկարեց աղջկան և նրան ցույց տվեց այդ լուսանկարը: Փոքրիկ Բհավան, ինքն իրեն տեսնելով նկարում, միայն վախ և սարսափ զգաց: Սակայն արտասովոր երեխայի կյանքը կարծես թե վերջապես կարգավորվել է, քանի որ նրան այդ հիվանդությունից փրկելու համար երկու անգամ վիրահատել են: Բհավայի դեմքի մազածածկույթից ամբողջությամբ ազատվելու համար պետք է սպասել, մինչև նա 14 տարեկան կդառնա: Սակայն երեխան արդեն կատարված վիրահատություններից հետո էլ իրեն երջանիկ է զգում, և նրա ընտանիքը գյուղում արդեն մերժված չէ: