Ամերիկացի գիտնականները մշակել են մի "նանոմակաբույծ", որը կարողանում է արյան հոսքում արդյունավետորեն կլանել պաթոգեն մանրէների կողմից արտադրվող տոքսինների մեծ փունջը: Ըստ էության՝ "նանոմակաբույծները" էրիթրոցիտները քայքայող տոքսինների թակարդներն են:
Մի էրիթրոցիտի բջջային մեմբրանը բավարար է հազար "նանոմակաբույծների համար": Մտնելով արյան մեջ' "նանոմակաբույծները" կլանում են տոքսինները: Այնուհետև "նանոմակաբույծներն" ու տոքսինները դուրս են բերվում օրգանիզմից՝ լյարդին որևէ վնաս չհասցնելով: Մկների օրգանիզմից "նանոմակաբույծների" հեռացումը տևել է 40 ժամ:
Նոր մեթոդի գլխավոր առավելությունն այն է, որ այն տոքսինների յուրաքանչյուր տեսակի համար հատուկ հակաթույն ստեղծելու փոխարեն ստեղծում է թույների չեզոքացման համար հարթակ՝ անկախ դրանց մոլեկուլային կառուցվածքի առանձնահատկություններից: Հեղինակների խոսքերով՝ "նանոմակաբույծները" հատկապես արդյունավետ են արտակարգ բուժման, օրինակ, օձի խայթոցի դեպքում: Ներկայումս նախատեսվում է իրականացնել նոր մեթոդի կլինիկական ուսումնասիրություններ: