Համացանցում հայտնվել է Britain’s Got Talent 2013 հեռուստաշոույի ցնցող կատարումներից մեկը: Հեռուստաշոույի մասնակիցները ցուցադրել են աննկարագրելի ստվերային արվեստ, որը շատ հուզեց ժյուրիի անդամներին, իսկ հանդիսատեսի աչքերին արցունքներ նկատվեցին:

Ստվերային թատրոնը սիրահար զույգի մասին է: Նրանք ապրում էին շատ երջանիկ, բայց եկավ մեկ օր, երբ ամուսինը ստիպված էր գնալ պատերազմի Մերձավոր Արևելք, որտեղ էլ նրան սպանում են: Որոշ ժամանակ անց կինը իր դստեր հետ գալիս է ամուսնու գերեզման, որպեսզի ծաղիկ դնի:

Մանրամասն կարող եք դիտել ստորև ներկայացված տեսանյութում, որը մեզ է տրամադրել favestyle.ru կայքը: