Օրեր առաջ համացանցում հայտնվեց արտասահմանյան երգիչ Աշերի (Usher) «You got it bad» երգի cover-ը' Սարոյի կատարմամբ: Այս առիթով ArmStar.am-ը զրուցեց երգչի հետ' պարզելու, թե ինչու է նա որոշել կատարել մի երգ, որը ժանրային ուղղվածությամբ բավական տարբեր է իր երգացանկից: «Երգը, որի «քավեր» տարբերակը համացանցում կա, ոճային առումով բավական տարբեր է այն ոճից, որով հիմա ես աշխատում եմ»: Երգիչը նշեց, որ ժամանակին ինքը հենց այդպիսի երգեր է կատարել: «Երգի պետական թատրոնում աշխատելու տարիներին երգում էի նմանատիպ երգեր, իսկ հիմա «You got it bad»-ը կատարել եմ, որովհետև շատ եմ սիրում այն»:
Ըստ Սարոյի, ցավոք, հայաստանյան լսարանն այսպիսի կատարումներ այնքան էլ չի նախընտրում: «Կարծում եմ ինձ կհասկանաք, մեզ մոտ այս երգերը մեծ լսարան չունեն: Ես այս ոճում երգում եմ, բայց տեսահոլովակ չեմ նկարում: Իմ կարծիքով պետք է հայերեն երգել»,-ավելացրեց Սարոն:
Իր հետագա պլանների մասին երգիչը պատմեց, որ մայիսին պատրաստվում է մասնակցել «Տաշիր» մրցանակաբաշխությանը: «Մայիսի տասնութին պետք է մասնակցեմ «Տաշիր» մրցանակաբաշխությանը, համերգներ ունեմ ծրագրած Ղազախստանում, նաև հրավերք ունեմ»: Այժմ Սարոն աշխատում է իր առաջին ձայնասկավառակի վրա: Մեր այն հարցին, թե արդյոք չի ուշացրել դրա թողարկումը, չէ՞ որ Սարոն շոու բիզնեսում բավական վաղուց է գործում, երգիչը պատասխանեց. «Ձայնասկավառակ դեռ չեմ ունեցել, որովհետև ինչ երգ ձայնագրել եմ, հայտնվել է համացանցում ու ծանոթ դարձել լսարանին: Հիմա նոր երգեր ունեմ, որոնք դեռ չեն լսվել CD-ում թողարկելու համար»: Երգիչն ավելացրեց նաև, որ ինքն այժմ ունի մի քանի ձայնասկավառակի երգեր, բայց դեռևս թողարկելու է առաջինը: «Այն պատրաստ կլինի մեկ ամսից»:
Զրուցեց Աշխեն Մնացականյանը