Հայտնի ճապոնացի գրող Հարուկի Մուրակամիի նոր «Անգույն Ցուկուրու Տասակին և նրա վերջին ուխտագնացությունը» վեպի տպաքանակը Ճապոնիայում հասել է մեկ միլիոնի, թեև վաճառքի է հանվել միայն ապրիլի 12-ին: Այդ մասին հայտնել ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Նոր վեպի գլխավոր հերոսը 38-ամյա միայնակ տղամարդ է, որը փորձում է գլուխ հանել իր անցյալից ու հանուն դրա ճամփորդության է գնում: «Անգույն» է նա այն պատճառով, որ նրա ազգանվան մեջ բացակայում է գույնի նշանակությամբ հիերոգլիֆը: Մինչդեռ նրա չորս ընկերների ազգանուններում նման հիերոգլիֆ կա: Ողջ վեպի ընթացքում հերոսը պարզում է այն պատճառները, որոնք թույլ չտվեցին նրան պահպանել իր հարաբերությունները «գունավոր» ընկերների հետ:
64-ամյա Մուրակամին ամենահայտնի արդիական գրողներից մեկն է, նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի մոտ 40 լեզուներով: