Ուրախների եւ հնարամիտների ակումբի երկրպագուների աչքը լույս:). մայիսի 8-ին նրանք մեկ բեմում կարող են տեսնել հայկական սիրված թիմերի ելույթը:
Ինչպես BRAVO.am-ին հայտնել է “Շարմ հոլդինգ”-ի PR մենեջեր Իզաբելլա Մանասարյանը, մայիսի 8-ին Հայաստանի ՈՒՀԱ ասոցիացիայի 20-ամյակի առթիվ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում տեղի կունենա հումորային շոու-ծրագիր 1993-2002 թվականների հայկական լավագույն թիմերի մասնակցությամբ:
Մասնակիցների շարքում կլինեն “ԵրՄի”, “Նոր Հայեր” եւ “Հայկական նախագիծ” թիմերը: Համերգի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում են “Շարմ Հոլդինգ”-ը եւ Հայաստանի ՈՒՀԱ ասոցիացիան: Մուտքը միայն հրավիրատոմսերով է: Իզաբելլա Մանասարյանի փոխանցմամբ, համերգի տեսագրությունը հետագայում կցուցադրվի հեռուստատեսությամբ:
Միջոցառման ստեղծագործական գծով ղեկավար Սուրեն Թադեւոսյանը մեզ հետ զրույցում նշել է, որ նախատեսվում է հրավիրել ՈՒՀԱ-ի Միջազգային միության նախագահ Ալեքսանդր Մասլյակովին, կլինեն նաեւ հյուրեր միջազգային լիգայից:
Շոու-ծրագիրը կանցկացվի ոչ մրցութային կարգով: