«Ամելի»
Եթե չլինեիր դու, իմ կյանքն ընդամենը ուրիշ սիրո գունատ արտացոլումը կլիներ:
Երբ ինչ-որ մեկը մատնացույց է անում երկինքը' միայն հիմարը կնայի մատին:
Բոլոր կանայք երազում են քնել' գլուխը դնելով սիրելիի ուսին:
Մարդիկ դիտում են եղանակի տեսությունը միայն այն պատճառով, որ իմանան, թե երբ է գալու փոփոխությունների քամին:
Կյանքը ներկայացման փորձ է, որը երբեք չի ցուցադրվի:
Սեր առաջին հայացքից գոյություն ունի:
Կոտրել սեփական կյանքը՝ դա մարդու իրավունքն է:
Այն, ինչ գաղտնի է, միշտ հրապուրիչ է թվում:
Չի կարելի ամբողջ կյանքում մենակ մնալ, չէ՞ որ աշխարհում ինչ-որ տեղ հենց այդպիսի եւս մեկ մենակ մարդ կա:
«Ավատար»
Վստահիր մարմնիդ, որպեսզի նա էլ վստահի քեզ:
Այսօր ոչ մի մա՛հ:
Էներգիան մարդուն ժամանակավոր է տրվում, եւ մի օր պետք է այն վերադարձնել:
Եթե մեկն ունի այն, ինչ քեզ պետք է, հայտարարիր, որ նա քո թշնամին է, ու խլիր նրանից:
Մարդիկ վերացնում են իրենց բնությունը, հիմա էլ ուզում են ձերը վերացնել:
Առանց զոհողության սեր չի լինում:
Երբեմն քո ամբողջ կյանքը նախապատրաստություն է մի խելագար արարքի:
Ես ուզում եմ ունենալ նպատակ, որի համար կյանքս չէի խնայի:
Հարցն այն չէ, որ ես տեսնում եմ քեզ, հարցն այն է, թե ինչ եմ տեսնում քեզանում: