Երգչուհի Սոնան և ժողովրդական ու էստրադային ոճերում ներկայացող երգիչ Արմեն Հովհաննիսյանը ներկայացրել են իրենց զուգերգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Երգը կոչվում է «Սիրո ալիք»:
Տեսահոլովակի ռեժիսորը Ալեն Մենուան է, սցենարիստը՝ Արմեն Վաթյանը: Այն նկարահանվել է այս տարվա փետրվարին:
Նշենք, որ Սոնան և Արմենը նախորդ տարի են ծանոթացել՝ Մոսկվայում: Հենց այդ ժամանակ էլ մտահղացել են հանդես գալ զուգերգով: