PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին «Կուլտուրա» ռուսական հեռուստաալիքը կցուցադրի հայ գրատպության մասին պատմող Անդրեյ Կուրենկովի «Քո ամբողջ սրտով» փաստագրական ֆիլմը: Այն պատմում է այն ծանր, երբեմն ողբերգական ուղու մասին, որ անցել է հայ գիրքը՝ ձեռագրերից մինչև առաջին տպագիր նմուշները, դրանք ստեղծած մարդկանց ճակատագրերի մասին: Դարեր շարունակ գիրքը ոչ միայն պահպանել է հայ ժողովրդի գիտելիքները, ավանդույթներն ու տաղանդի արգասիքն է եղել, այլ նաև միավորող գործոն է դարձել փորձությունների պահին ու ոգեղենության ու հավատի մարմնացում: 2012թ. նշվեց հայ գրատպության 500-ամյակը, այդ տարին Հայաստանում հայտարարվեց Գրքի տարի, իսկ Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվեց Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Ֆիլմի ստեղծմանը մասնակցել են քանդակագործ Ռոբերտ Ասկարյանը, Մատենդարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Մատենադարանի ցուցասրահի վարիչ Աիդա Չարխչյանը, գրող Լևոն Անանյանը, Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը, Արցախի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանը, էքսկուրսավար Ելենա Անանյանը, Էջմիածնի գրադարանի տնօրեն Ազատ Բոզոյանը, Շուշիի թանգարանի բաժնի վարիչ Աշոտ Հարությունյանը: