Մի քանի շաբաթ է արդեն, որ ակտիվ չեմ Ֆեյսբուքում, բայց ակտիվ աշխատում եմ Գերմանիայում. ձայնագրությունների, ծանոթությունների և իդեաների վրա և նույն ժամանակ հասցրել եմ հանգստանալ և ճանապարհորդել: Ուզում եմ այս օրվանից սկսած' մնացած ճամփորդությունները Ձեզ հետ միասին անել մինչև ամսի 26-ին կհասնեմ Հայաստան: Այսօր Համբուրգից Ֆրանկֆուրտ եմ գնում: Այնտեղ մեզ են սպասում պրոդյուսեր Matthew-ն և ռեփեր Tone-y-ն, բայց թե ի՞նչ ենք նախատեսում, անակնկալ թող մնա: Բացի աշխատանքային հանդիպումից, նաև 15 տարվա ընկերուհուս'Whitney-ի հետ եմ հանդիպելու: Ֆրանկֆուրտից հետո կրկին Համբուրգ կվերադառնանք, հետո Բեռլին, Մոսկվա և Երևան: Ամեն քաղաք հասնելուց հետո Ձեզ մի հարց կտամ և բոլոր հարցերին ճիշտ պատասխանողին անակնկալ է սպասվում: Դե ինչ, գնացինք…