Globalscience-ը հաղորդում է,որ ոսկուց պատրաստված զարդերն ունեն խթանող ազդեցություն՝ բացասաբար ազդելով ակտիվ նյարդային համակարգ ունեցող մարդկանց վրա:Այս եզրահանգման գիտնականները եկել են հետազոտությունների արդյունքների հիման վրա:
Ոսկին մարդու օրգանիզմում խթանում է գրգռվածության վիճակը, ինչը հանգեցնում է նյարդային համակարգում խափանումների ու մարդու օրգանիզմում նյութափոխանակության դանդաղման,ասում են գիտնականները,ստիպելով մտածել, որ ոսկե զարդեր կրելը որոշ մարդկանց հակացուցված է: Այսպես՝ գիտնականները կարծում են, որ էմոցիոնալ մարդիկ ոսկի ընդհանրապես չպետք է կրեն:
Մասնագետները խորհուրդ են տալիս ոսկե զարդերի կրումից զերծ մնալ բոլոր նրանց, ովքեր տառապում են էպիլեպսիայով, քանի որ մետաղը նրանց մոտ կարող է հարուցել հիվանդության նոր նոպաներ:
Հիվանդությունների կրկնության վրա մասնավորապես կարող է ազդել ոսկե զարդերի փայլը: Ոսկու կրումից պետք է հրաժարվեն նաև մեգապոլիսների բնակիչները, քանի որ մեծ քաղաքներում սթրեսի ու դեպրեսիայի առաջացման ռիսկն առանց այդ էլ մեծ է, իսկ թանկարժեք մետաղը կարող է խորացնել իրավիճակը: