Ամուսինների համար առանձին ննջասենյակները պետք է դառնան նորմ, կարծում է դերասանուհի Քեմերոն Դիասը, երբ «Lipstick on the Rim» փոդքասթի ժամանակ մասնակիցներից մեկը խոստովանել է, որ ամուսինը խռմփացնում է։
Այս կապակցությամբ «Չարլի հրեշտակները» ֆիլմի աստղը հայտարարել է, որ ամուսինների համար առանձին ննջասենյակները պետք է նորմ դարձնել։
«Ես այսպես եմ ընկալում՝ ես իմ տունն ունեմ, դու՝ քոնը։ Իսկ մեջտեղում կա նաև ընտանեկան տուն: Ես կգնամ քնելու իմ սենյակում, դու՝ քո սենյակում։ Մենք ննջասենյակ ունենք երկու սենյակների մեջտեղում, որտեղ կարող ենք հանդիպել»,- շարունակել է նա:
Երբ հաղորդավարներից մեկը կատակել է, թե այս պնդումը կարող է վիճելի լինել, մյուսները նշել են, որ դերասանուհին, հավանաբար, չարժեր կիսվել դրանով: «Ես դա արդեն ասել եմ»,- նշել է Դիասը խանդավառությամբ, նախքան պարզաբանելը․ «Ի դեպ, ես հիմա այդպես չեմ զգում, քանի որ հրաշալի ամուսին ունեմ»։