Կարտոֆիլի օգտակար հատկությունները հայտնի էին դեռ հին ժամանակներում: Այն օգտագործում էին այրվածքները, վերին շնչուղիների կատառը, էկզեման, ինչպես նաև գաստրիտը, խոցային հիվանդությունները, ուժեղ գլխացավերը բուժելու համար: Կարտոֆիլը բարձր է գնահատվում դիետկ սննդակարգում. ալյուրով պատրաստած մթերքները, սպիտակ հացը փոխարինելով կարտոֆիլով' կարելի է ազատվել ավելորդ կիլոգրամններից, ճարպային կուտակումներից: Կարտոֆիլը կալիումի հիմնական աղբյուրն է համարվում. դրա բաղադրության մեջ կալիումն ավելի շատ է (100 գ-ում' 570 մգ), քան հացի, ձկան և մսի մեջ: Կալիումի օրվա չափաբաժինը կարելի է լրացնել 500 գ կարտոֆիլ ուտելով: Հում կարտոֆիլի հյութը հայտնի միջոց է ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդությունները բուժելու համար. օգնում է լավացնել հիվանդների ընդհանուր ինքնազգացողությունը, վերացնում է ցավը և ստամոքսում այրոցի զգացումը, սրտխառնոցը, իջեցնում է ստամոքսահյութի բարձր թթվայնությունը: