76-ամյա Առնոլդ Շվարցենեգերը, ըստ երեւույթին, ակտիվ անձնական կյանք է վարում։ Վերջերս նրան «բռնացրել էին» հունգարացի դերասանուհի Թիմեա Պալաչիկի հետ՝ Կալիֆոռնիայի Վենիս Բիչ քաղաքում հեծանիվ վարելիս։ Մի քանի օր առաջ «Տերմինատոր»-ի աստղը համբուրվում էր խորհրդավոր շիկահերի հետ։
Ինչպես նշում է Daily Mail-ը, Առնոլդը եւ Թիմեան, ով դերասանից ավելի քան 30 տարով փոքր է, հեծանիվ են վարել եւ վայելել մարզումները Gold's Gym-ում: Առնոլդը նույնիսկ համբուրել է Թիմեային։
Посмотреть эту публикацию в Instagram
Մեկ շաբաթ առաջ Առնոլդը Սանտա Մոնիկայում հեծանվով զբոսանքի էր գնացել մի շիկահեր կնոջ հետ, ում ինքնությունը մնում է առեղծված։ Կալիֆորնիայի նախկին նահանգապետը համբուրել է խորհրդավոր անծանոթուհուն։ Առնոլդը չի խոսել Թիմեայի հետ իր հարաբերությունների, ոչ էլ՝ առեղծվածային կնոջ մասին։
Հունիսին Թիմեան Առնոլդի հետ լուսանկար էր հրապարակել՝ Netflix-ում նրա մասին վավերագրական ֆիլմի թողարկման առթիվ, սակայն պարզ չէ, թե կոնկրետ ինչպես են նրանք ճանաչում միմյանց:
Առնոլդի վերջին ժամադրությունները երկու տարբեր կանանց հետ ցույց են տալիս, որ նա այլեւս չի հանդիպում 49-ամյա Հիզերի հետ: Դերասանը նրա հետ ծանոթացել էր 2012 թվականին, իսկ 2013-ին՝ նախկին կնոջից՝ Մարիա Շրայվերից բաժանվելուց հետո, նրանք սկսել էին հանդիպել։ PEOPLE ամսագրին տված հարցազրույցում, որը հրապարակվել է սեպտեմբերի 28-ին, Առնոլդը խոսել է Հիզերի հանդեպ իր սիրո մասին։
Посмотреть эту публикацию в Instagram
«Մենք այնքան ընդհանուր բան ունենք»,-ասել է դերասանը։ Իսկ մայիսին՝ The Hollywood Reporter-ին տված հարցազրույցում, նա պատմել էր Հիզերի եւ Մարիայի հանդեպ իր սիրո մասին։ «Ամուսնալուծությունը սկզբում շատ ու շատ դժվար էր: Բայց, ի վերջո, դուք առաջ եք շարժվում: Ես հիանալի ընկերուհի ունեմ՝ Հիզեր Միլիգանը։ Ես, իսկապես, հպարտ եմ նրանով եւ սիրում եմ նրան։ Միեւնույն ժամանակ, ես սիրում եմ կնոջս»,-հավելել էր նա։