Ներկայիս թվային դարում զարմանալի է տեսնել նկարելու դեռևս պրիմիտիվ գործիքով՝ սովորական գրաֆիտե մատիտով, հրաշալի կտավներ ստեղծող Օլգա Լարիոնովային, ում տաղանդը գերիրական աշխատանքների ստեղծման հարցում պարզապես անվիճելի է, նշում է Oddity Central-ը։
Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում բնակվող նկարչուհին սկսել է ստեղծագործել դեռ մանուկ հասակից և որքան էլ կարող է տարօրինական հնչել, սակայն նա մասնագիտական կրթություն չունի։
Մասնագիտությամբ ճարտարապետ Լարիոնովան գտնում է, որ ինքնուս լինելն իրեն մեծապես օգնում է նկարչության մեջ սեփական, յուրահատուկ ոճը ստեղծելու հարցում։ Նա նաև նշել է, որ նկարչության հիպերռեալիզմ ոճն իրեն գրավել է 10 տարի առաջ, որի գաղտնիքները յուրացնելու համար իրենից պահանջվել է տարիների քրտնաջան աշխատանք։ Ստեղծագործելու համար Լարիոնովային ոգեշնչում են հայտնի աստղերից մինչև պատահական անցորդները։