Apple-ն իր աշնանային շնորհանդեսի ժամանակ երեկ ներկայացրել է iPhone 15 սմարթֆոնների նոր շարք, Apple Watch Series 9 և Apple Watch Ultra 2 սմարթ ժամացույցներ, նոր AirPods Pro 2 ականջակալ, ինչպես նաև թարմացված OS 17 օպերացիոն համակարգ և երկու նոր մակարդակ iCloud+-ի համար։ Միջոցառումն այս տարի անվանել են Wonderlust, որը թարգմանաբար նշանակում է «Հրաշքների սպասումով» կամ «Հրաշքների ծարավ»։

NEWS.am Tech-ը ձեր ուշադրությանն են ներկայացնում սեպտեմբերի 12-ին ներկայացված բոլոր սարքերի ու ծրագրերի համառոտ ակնարկը։

iPhone 15

Տարվա ամենասպասված նոր արտադրանքը նոր iPhone 15-ն է։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ բազային մոդելի մասին.

  • A16 բիոնիկ չիպ վեցամիջուկ գրաֆիկական պրոցեսորով,
  • 6.1 դյույմանոց Super Retina XDR էկրան,
  • Պայծառությունը՝ 1600 քդ/մ2, առավելագույն պայծառությունը հասնում է 2000 քդ/մ2-ի,
  • Կա Dolby Vision և HDR աջակցություն,
  • Նոր և կատարելագործված տեսախցիկի համակարգ՝ 48 ՄՊ լուծաչափով, դիմանկարի ավտոմատ ռեժիմով և 4K տեսանկարահանման հնարավորությամբ,
  • Dynamic Island կտրվածք,
  • Երկար սպասված USB-C միակցիչ,
  • Ընկերների հետ շփվելու պարզեցված հնարավորությունը՝ գտնվելու վայրի տվյալները կիսվելու միջոցով,
  • Ձայնի մեկուսացման հնարավորություն,
  • Ճանապարհային օգնություն, SOS շտապ օգնության ծառայություն,
  • Առկա է երկու չափով՝ iPhone 15 (6.1 դյույմ) և iPhone 15 Plus (6.7 դյույմ),
  • Առկա է հինգ գույնով՝ դեղին, կանաչ, կապույտ, սև և վարդագույն,
  • Գինը՝ սկսած 799 ԱՄՆ դոլարից,
  • Նախապատվեր կարելի է անել սեպտեմբերի 22-ից, իսկ խանութներում կհայտնվի հաջորդ շաբաթ:

iPhone 15

iPhone 15 Pro

Ըստ Apple-ի՝ iPhone 15 Pro-ն «ամենապրոֆեսիոնալ iPhone Pro-ն է, որը մենք երբևէ ստեղծել ենք»: Ահա թե ինչ պետք է իմանալ դրանց մասին.

  • Նոր A17 Pro չիպ, որն արտադրվել է 3 նմ տեխպրոցեսի տեխնոլոգիայով,
  • Նոր գրաֆիկական պրոցեսոր՝ shader ճարտարապետությամբ, որը մշակվել է հենց Apple-ի կողմից,
  • Super Retina XDR OLED էկրաններ մինչև 1600 քդ/մ2 պայծառությամբ HDR-ով պատկերներ ցուցադրելիս, բացօթյա առավելագույն պայծառությունը կարող է հասնել 2000 քդ/մ2,
  • iPhone 15 Pro-ն ունի 6,1 դյույմանոց էկրան, iPhone 15 Pro Max-ը՝ 6,7 դյույմանոց,
  • Նոր USB-C միակցիչ՝ տվյալների փոխանցման նոր՝ USB 3 ստանդարտով,
  • Pro տարբերակի տեսախցիկը հագեցած է բազմաթիվ ոսպնյակներով: Ընկերությունը պնդում է, որ դա սա համարժեք է յոթ տեսախցիկի ոսպնյակի և 48 ՄՊ լուծաչափի,
  • Նոր 5x հեռաֆոտո ոսպնյակ iPhone 15 Pro Max-ում,
  • Հիմնական և լայնանկյուն տեսախցիկներով միաժամանակ նկարահանելու և 3D էֆեկտով տեսանյութեր ստեղծելու հնարավորություն,
  • Տիտանե պատյան,
  • «Ավելի վերանորոգելի» հետևի ապակի,
  • Ծրագրային ապահովման նոր հնարավորություններ, որոնք հատուկ մշակված են խաղերի համար,
  • Նոր Action կոճակը փոխարինում է Mute կոճակին և այժմ այն կարելի է ծրագրավորվել տարբեր ֆունկցիաների համար,
  • Գինը` սկսած 999 դոլարից՝ բազային iPhone 15 Pro-ի դեպքում, 1,199 դոլարից՝ բազային iPhone 15 Pro Max-ի դեպքում,
  • Նախապատվեր կարելի է անել սեպտեմբերի 22-ից, խանութներում կհայտնվի հաջորդ շաբաթ:

Apple-iPhone-15-Pro.jpg (181 KB)

Apple Watch Series 9

 

Apple-ի նոր խելացի ժամացույցը ևս մեկ հետաքրքիր սարք է, որն արժանի է ուշադրության։

  • Նոր S9 չիպ, որն ընկերության պնդմամբ 60%-ով ավելի արագ է,
  • GPU-ն արագացել է 30%-ով,
  • Էկրանի պայծառությունը հասնում է 2000 նիտի և նվազում է մինչև մեկ նիտ,
  • Թարմացված նեյրոնային շարժիչը կարող է տեքստը վերծանել մինչև 25% ավելի արագ, քան S չիպը,
  • Նոր հնարավորություններ. մուտք դեպի առողջական տվյալներ Siri-ի միջոցով; Name Drop, որը թույլ է տալիս օգտվողներին կիսվել անձնական տեղեկություններով, երբ նրանք գտնվում են նույն սարքը կրող մեկ այլ օգտատիրոջ մոտ; և Double Tap, որը թույլ է տալիս կառավարել ժամացույցը՝ ցուցամատով և բութ մատով հպվելով ձեռքին, որին կրում եք ժամացույցը:
  • Ձեր iPhone-ը որոնելու հնարավորությունը,
  • Ընկերության առաջին ածխածնային չեզոք արտադրանքը,
  • Առկա է հինգ գույնով՝ աստղագույն (Starlight), կեսգիշեր (Midnight), արծաթագույն, կարմիր և նոր վարդագույն,
  • Գինը՝ սկսած 399 ԱՄՆ դոլարից,
  • Նախապատվեր կարելի է անել սեպտեմբերի 12-ից, իսկ վաճառքը կսկսվի սեպտեմբերի 22-ից:

Apple Watch Series 9.jpg (160 KB)

Apple Watch Ultra 2

Բացի նոր Series 9-ից, ընկերությունը հայտարարել է նաև, որ թարմացվել է անցյալ տարվա Apple Watch Ultra-ն: Ժամացույցը նախատեսված է մարզիկների և ակտիվ հանգստի սիրահարների համար և չի վախենում շրջակա միջավայրի անբարենպաստ պայմաններից:

  • S9 չիպ,
  • Մեծ Retina LTPO OLED էկրան՝ հարթ շափյուղա բյուրեղի ապակիով, 3000 քդ/մ2 պայծառություն,
  • Կա Always-on գործառույթ,
  • Ամուր տիտանե պատյան,
  • Կրկնակի հպման նոր ժեստի աջակցություն, սարքում հասանելի է նաև Siri-ն և ձեր iPhone-ը որոնելու հնարավորություն,
  • Մեկ լիցքավորմամբ մարտկոցն աշխատում է 36 ժամ կանոնավոր օգտագործման դեպքում և մինչև 72 ժամ ցածր էներգասպառման ռեժիմում,
  • 100% ածխածնային չեզոք արտադրություն,
  • Գինը՝ սկսած 799 ԱՄՆ դոլարից,
  • Ժամացույցը հասանելի է նախապատվերի համար սեպտեմբերի 12-ից, իսկ վաճառքը կսկսվի սեպտեմբերի 22-ից:

Apple Watch Ultra 2.jpg (134 KB)

AirPods Pro 2

Նոր AirPods Pro 2 ականջակալը ևս ունի USB-C միակցիչ։ Նոր iPhone 15 և AirPods Pro ունեցողները կկարողանան լիցքավորել երկու սարքերը նույն մալուխով, կա նաև ականջակալն անմիջապես iPhone-ից լիցքավորելու հնարավորություն։

Հայտնվել են ծրագրային նորարարություններ՝ Adaptive Audio-ն (որոշում է օգտատիրոջ երաժշտական նախասիրությունները) և Conversation Awareness-ը (խոսքի ժամանակ ավտոմատ ակտիվացնում է թափանցիկության ռեժիմը և նվազեցնում հնչող երաժշտության ձայնը):

Նոր ականջակալը հասանելի կլինի սեպտեմբերի 22-ից՝ 249 դոլարով:

Բացի դրանից, օգտատերերը կկարողանան 19 դոլարով գնել լարային EarPods՝ USB-C միակցիչով։ Դեռևս հայտնի չէ, թե արդյոք հնարավոր կլինի USB-C միակցիչով պատյան գնել հին ականջակալի համար։

airpods-pro-2-with-usb.jpg (63 KB)

iCloud+

Միջոցառման ընթացքում Apple-ը նաև ներկայացրեց երկու նոր մակարդակ iCloud+-ի՝ իր ամպային պահպանման բաժանորդագրության համար: Բաժանորդները կարող են ընտրել տվյալների պահպանման մինչև 6 ՏԲ կամ 12 ՏԲ տարբերակների միջև:

iOS

iPhone-ի վերաբերյալ իր տարածած մամուլի հաղորդագրությունում Apple-ը հաստատել է, որ iOS 17 օպերացիոն համակարգը որպես անվճար ծրագրային ապահովման թարմացում կթողարկվի 2023-ի սեպտեմբերի 18-ին: Թարմացումը կարելի է ստանալ նույնիսկ եթե չեք պատրաստվում գնել նոր iPhone: