Գործընկեր. Այսօր տղամարդկանց և կանանց մի հսկայական բանակ աշխատում է միասին, զբաղվում նույն, ընդհանուր գործով: Միանգամայն բնական է, որ մարդիկ կարող են միմյանց դուր գալ: Ամեն օր շփվելով' կողք կողքի աշխատող մարդիկ ընտելանում են միմյանց տեսնել տարբեր հոգեվիճակներում. հոգնած, ուրախ, բարկացած, հիասթափված, իսկ կարեկցանքը խթանում է... ընկերական զգացմունքների առաջացմանը: Իհարկե, ընկերությունը կարող է վերածվել նաև ծառայողական սիրավեպի: Սիրավեպի ամենասարսափելի տեսակն է, երբ հարաբերություններն ավարտվում են, սկսվում են վիճաբանությունները, անհնար է դառնում միասին աշխատելը, և նրանցից մեկը ստիպված նոր աշխատավայր է փնտրում... Սակայն հնարավոր է քաղաքակիրթ եղանակով վերջ դնել հարաբերություններին: Կողմերից մեկը կարող է փլուզումը վերածել ընկերության' հասկանալով, որ իրենք ընդհանուր գործով են զբաղված և պետք է համախմբված լինեն:

Խելակորույս սիրահարված. Դպրոցում նա քո փոխարեն լուծել է հանրահաշվի խնդիրները, բռնել է պայուսակդ, մաքրել առաջին սիրո արցունքները: Այս հարաբերությունները «խաղ են միևնույն դաշտում»: Ընկերներից մեկն իսկապես սիրահարված է, իսկ մյուսը նրա մեջ միայն ընկերոջ է տեսնում, որ երբեք հուսախաբ չի անի: Ժամանակի ընթացքում ասպետը հասկանում է, որ կարող է միայն ծառայել իր սրտի տիրուհուն, բայց ոչ ավելին: Եվ եթե խելակորույս սիրահարված ասպետին դա ձեռնտու է, ապա այդպիսի ընկերությունը երբեք չի ավարտվի:
Տղաների թիմ. Սովորաբար կանանց չեն ընդունում տղամարդկանց շրջապատ: Բայց, ահա, որքան էլ զարմանալի է, իսկական տղամարդկանց շրջապատում կին է հայտնվում, և ինչպիսի¯ կին… Նա երեք տղաներից վստահելի է, ամուր, քան ցանկացած ատլետ, նա չի նվնվում և չի պահանջում հատուկ վերաբերմունք իր հանդեպ: Այս ընկերությունը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ ընկերներից մեկը «երկրորդ կես» չի գտնում: Այնուհետև նույն «թակարդն» են ընկնում և ընկերախմբի մյուս անդամները...
Մի՞թե մեր միջև հնարավոր չէ իսկական, անշահախնդիր ընկերություն: Իհարկե, այդ ընկերությունը վաղ թե ուշ ավարտվում է. այն պատճառով, որ յուրաքանչյուրը հանդիպում է իր երկրորդ կեսին: Սակայն մարդկանց միջև միշտ մնում է ջերմությունն ու հարգանքը: Ավելին, իսկական ընկերությունն ամենևին էլ պարտադիր չէ ավարտել...