Ամերիկացի դերասան Ջո Մանգանիելոն հայերեն դաջվածք է արել՝ հարգանքի տուրք մատուցելով իր հայկական ծագմանը։

Դերասանը իր նախաբազկի վրա դաջել է «Հրեշտակ» գրությունը, որը խորհրդանշում է իր ընտանիքի՝ ավելի քան 100 տարի առաջ ԱՄՆ ճանապարհորդությունը:

Նկարիչ Ռուբեն Մալայանի հրապարակած լուսանկարում 46-ամյա դերասանը  ցուցադրել է իր նոր դաջվածքը։

 «Իմ վերջին աշխատանքն անհամեմատ ամենամեծն է իր մասշտաբով»,- գրել է Մալայանը։ «Մանգանիելոյի համար, ով, վստահ եմ, հպարտությամբ կկրի այն»,– գրել է Մալայանը:

Ամերիկացի դերասան Ջոզեֆ Մայքլ Մանգանիելոն, ով հայտնի է իր դերերով «Սարդ-մարդը», «Սուպեր Մայք», «Ինչ սպասել, երբ երեխա ես սպասում», «Սաբոտաժ» ֆիլմերում, «Իսկական արյուն» հեռուստասերիալում, ծնվել է 1976 թվականի դեկտեմբերի 28-ին Փիտսբուրգում։ Նրա հայրը ծագումով իտալացի է, իսկ մայրը՝ հայկական և խորվաթական արմատներով։