TMZ-ը՝ վկայակոչելով ներքին աղբյուրները, հայտնում է, որ ամերիկացի երգչուհի Ռիհաննան օգոստոսի սկզբին երկրորդ անգամ է մայրացել։ Ըստ հրապարակման՝ Ռիհաննան եւ A$AP Rocky-ն այժմ պաշտոնապես իրենց երկրորդ երեխայի ծնողներն են։ Հրապարակմանը հայտնի է դարձել, որ նա այս ամսվա սկզբին գաղտնի տղա է լույս աշխարհ բերել։

TMZ-ի աղբյուրները նշում են, որ երեխան ծնվել է օգոստոսի 3-ին Լոս Անջելեսում, եւ նրա անունը սկսվում է «R» տառով:

2023 թվականի փետրվարին առաջին հաղորդագրությունները հայտնվեցին, որ Ռիհաննան հղի է իր երկրորդ երեխայով։