Քրիստոֆեր Նոլանի «Օփենհեյմեր» կենսագրական թրիլլերը ամբողջ աշխարհում վաստակել է 500 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է CNN-ը։
«Օփենհեյմեր»-ը շրջանցել է Մայքլ Բեյի նախորդ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմին՝ 2001 թվականին թողարկված «Պերլ Հարբորին»:
Կիլիան Մերֆիի (հայտնի «Peaky Blinders»-ից) գլխավոր դերակատարմամբ ֆիլմը թողարկվել է հուլիսի 21-ին և պատմում է ատոմային ռումբի ստեղծող ԱՄՆ ֆիզիկոս Ռոբերտ Օփենհեյմերի կյանքի մասին։ Թողարկումից ի վեր ժապավենը քննադատության է ենթարկվել Հնդկաստանում Բհագավադ Գիտայից մեջբերումի տեսարանի համար: Բացի այդ, ֆիլմը գրաքննության է ենթարկվել Ասիայում՝ ժապավենից հանել են Ֆլորենս Պուգի մերկ տեսարանը։
Ռոբերտ Օփենհեյմերի թոռը նույնպես դժգոհել է Նոլանի ֆիլմում սկանդալային սեքս տեսարանից։
Քրիստոֆեր Նոլանը The Dark Knight, Inception, Interstellar և այլ հայտնի ֆիլմերի հեղինակն է։