«Բարբի» ֆանտաստիկ կատակերգությունը թողարկման առաջին 17 օրվա ընթացքում ամբողջ աշխարհում հավաքել է 1 միլիարդ դոլար։ Այդ մասին գրում է Variety-ն։
Հյուսիսային Ամերիկայում ֆիլմը հավաքել է 459 միլիոն դոլար, իսկ այլ երկրներում՝ 572 միլիոն դոլար։ Սա Գրետա Գերվիգին դարձնում է առաջին ռեժիսորը, ով նկարահանել է միլիարդ դոլար արժողությամբ ֆիլմ։
Barbie-ն իր պիկին է հասել թողարկումից ընդամենը 17 օր անց՝ վաստակելով 1 միլիարդ դոլար ավելի արագ, քան Warner Bros-ի ցանկացած այլ ֆիլմ:
Հարի Փոթերի ֆրանշիզայի վերջին մասը՝ «Հարրի Փոթերը և մահվան պարգևները. մաս 2»-ը նախկինում այս ռեկորդն էր սահմանել՝ 19 օրվա ընթացքում հավաքելով 1 միլիարդ դոլար:
«Բարբիի» ֆիլմը երեք անընդմեջ շաբաթ-կիրակի մնացել է առաջինը դրամարկղում վաճառված տոմսերի քանակով՝ չնայած «Նինջյա կրիաների», «Մեգ 2»-ի և «Օփենհայմերի» հետ մրցակցությանը: