Շուտով կլրանա Եղիսաբեթ II թագուհու մահվան մեկ տարին, սակայն նրա պատվին հուշարձանը ստեղծվում է միայն հիմա։ Դա կլինի թագուհու մահից հետո կանգնեցված առաջին հուշարձանը։
Քանդակագործ Հայվել Բրան Փրաթլին արձանը պատրաստում է 800 կիլոգրամ կավից եւ կարժենա 125 հազար ֆունտ ստեռլինգ: Դրա ստեղծման համար գումարը նվիրաբերել են բրիտանացիները, դրամաշնորհ է տրամադրել նաեւ Oakem Memorial Institute-ը։
Ի դեպ, Եղիսաբեթը չի պատկերվի միայնակ, այլ շրջապատված երեք կորգիներով՝ իր սիրելի ընտանի կենդանիներով։ Նրանցից մեկը կնստի, երկրորդը կնայի առաջ, իսկ երրորդը կթռնի։
«Հուսով ենք, որ կկարողանանք բացել արձանը աշնանը, այսինքն՝ թագուհու մահվան տարելիցին շատ մոտ (սեպտեմբերի 8 - մոտավորապես խմբ.)», - The Art Newspaper-ին հայտնել է թագավորական պալատի խոսնակ Սառա Ֆերնեսը: Հուշարձանը կհայտնվի բրիտանական Օկեմ քաղաքի գրադարանի մոտ։ Ամբողջ խմբագրական թիմը սպասում է այդ գլուխգործոցին։