Ամերիկյան «Ինտեր Մայամիի» անգլիացի համասեփականատեր Դեւիդ Բեքհեմը մեկնաբանել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի նորամուտը ՄԼՍ-ը ներկայացնող ակումբում։
«Մեսին հասկանում է, որ մենք ունենք երկարաժամկետ նախագիծ։ Մեսին ցանկանում է հաղթել, բոլորս ցանկանում ենք հաղթել, բայց գլխավորն այն է, որ սա երկարաժամկետ նպատակներ ունի։
Մեսին նվաճել է բոլոր հնարավոր տիտղոսները։ «Ինտեր Մայամիում» նա ցանկանում է ժառանգություն կերտել, դառնալ ներշնչանքի աղբյուր հաջորդ սերնդի համար։ Նա ձգտում է ԱՄՆ-ում ֆուտբոլն ավելի բարձր մակարդակի դարձնել։ Մեսիի մասին հիմա խոսում է ամբողջ Ամերիկան, ամբողջ աշխարհը»,- Բեքհեմի խոսքը մեջբերում է ESPN-ը։
«Ինտեր Մայամիում» անցկացրած առաջին երկու հանդիպումներում Մեսին խփել է երեք գոլ, արգենտինացի Խերարդո Մարտինոյի գլխավորած թիմը տարել է երկու հաղթանակ։