Չինական BYD ընկերությունը թողարկել է Seal DM-i հիբրիդային սեդանը։ Այս մասին հայտնում է autohome.com.cn-ը։ Չինաստանում վաճառքը կսկսվի օգոստոսին։
Մեքենայի երկարությունը 4980 մմ է, լայնությունը՝ 1890 մմ, բարձրությունը՝ 1490 մմ։ Անիվային բազան հասնում է 2900 մմ-ի։ Սալոնում 15,6 դյույմանոց պտտվող հսկայական էկրանն ու դիմացի վահանակին տեղադրված են պրոյեկցիոն դիսփլեյ։ Seal DM-i-ի ձայնային համակարգը արտադրում է Dynaudio-ն, որը BYD-ի մշտական մատակարարն է: Հետևի մասում կա բազկաթոռ, երեք գլխի զսպակ և ISOFIX ամրակներ։ Բացի այդ, Seal DM-i-ն ունի սալոնի ֆոնային լուսավորություն:
Մեքենայի կապոտի տակ տեղադրված է 1,5 լիտրանոց տուրբո շարժիչ, որն աշխատում է երկու էլեկտրաշարժիչների հետ միասին։ Ուժային սարքավորման ընդհանուր հզորությունը դեռ հայտնի չէ, սակայն հայտնի է, որ էլեկտրաէներգիայի պաշարը կկազմի մոտ 200 կմ։