iPhone 15 Pro և iPhone 15 Pro Max սմարթֆոնների էկրանների շրջանակներն ավելի փոքր կլինեն, քան դրանց նախորդները: Նման եզրակացության կարելի է գալ՝ ուսումնասիրելով iPhone 15 շարքի բոլոր սմարթֆոնների պաշտպանիչ ապակիների լուսանկարները, որոնք Twitter-ում հրապարակել է հայտնի ինսայդեր Ice Universe-ը։
Դատելով աքսեսուարներից՝ Էկրանի վերևի հատվածի նախկին դասական բացվածքի փոխարեն iPhone 15 և iPhone 15 Plus մոդելներում կլինի նաև Dynamic Island-ը։
F1FBsezaEAAC-X_.jpg (210 KB)
Ինչ վերաբերում է այլ բնութագրերին, ապա ըստ ինսայդերների՝ iPhone 15 Pro-ն և iPhone 15 Pro Max-ը երկուսն էլ կստանան Apple-ի արտադրության A17 Bionic չիպը, որն արտադրված է TSMC-ի 3 նմ պրոցեսի նորմերին համապատասխան։ Միաժամանակ սմարթֆոնի սովորական տարբերակները կստանան անցյալ տարվա Apple A16 Bionic չիպը։
Pro սմարթֆոնները նաև պետք է ստանան պերիսկոպի նոր տեսախցիկ (ենթադրվում է, որ նոր Apple iPhone 15 և iPhone 15 Plus սմարթֆոնների բազային տարբերակները ևս կստանան նույն 48 ՄՊ տեսախցիկը, ինչ ավելի թանկ Pro մոդելները): Բացի դրանից, 2023-ի բոլոր մոդելները կստանան USB-C միակցիչ, որը Apple-ի սմարթֆոնների վրա նախկինում չի եղել։
Ice Universe-ը հաստատել է նաև iPhone 15 Pro-ի ռենդերների իսկությունը, որոնք Apple Insider-ի պատվերով և հրապարակված գծագրերի հիման վրա ստեղծել է Hanstsaiz մականունով 3D դիզայները։
Նշենք, որ աշնանը պաշտոնապես ներկայացվելիք iPhone 15 Pro-ի դիզայնի մասին արդեն կարելի է կռահել պատյանների առաջին «կենդանի» լուսանկարներից և տեսանյութերից, որոնք աքսեսուարներ արտադրողներն ստեղծում են գոյություն ունեցող գծագրերի հիման վրա։
Սպասվում է, որ iPhone 15-ի ողջ շարքի շնորհանդեսը կկայանա այս տարվա սեպտեմբերին ընկերության գլխամասում, որը գտնվում է Կալիֆոռնիայի Կուպերտինո քաղաքում։ Ընկերությունը նախատեսում է նաև մինչև տարեվերջ ներկայացնել մի շարք այլ սարքեր, այդ թվում՝ Apple Watch Series 9 և Apple Watch Ultra 2 խելացի ժամացույցները։