Դեռևս հունվարին esyes.am-ն իր ընթերցողներին տեղեկացրել էր, որ Թաթա Սիմոնյանն ու Քրիստինա Օրբակայտեն զուգերգ են ձայնագրել, որի հիման վրա ԱՄՆ-ում տեսահոլովակ են նկարահանում:
Թեև նախատեսված էր, որ տեսահոլովակը եթերում կլինի մինչև մարտի 15-ը, պրեմիերան միայն այսօր կայացավ:
esyes.am-ի հետ զրույցում Թաթայի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը նշել էր, որ երգի անունը դեռ որոշված չէ: Երկար մտորումներից հետո երգն անվանվել է «Մեր սիրո տոնը»: Երաժտության հեղինակը Մանե Հակոբյանն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Վահիկ Փիրհամզեին է:
Նշենք, որ պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի փոխանցմամբ' իրենք երգն առաջարկել են Քրիստինային, քանի որ այն նրան համապատասխան էր: Մինչ այս համագործակցությունը Թաթան և Քրիստինան ծանոթ չեն եղել: