19 տարեկան հասակում մահացել է Ռոբերտ Դե Նիրոյի թոռը՝ Լեանդրո Դե Նիրո Ռոդրիգեսը։ Այս մասին Instagram-ում հայտնել է Դե Նիրոյի դուստրը՝ Դրենան։
«Ես չգիտեմ՝ ինչպես ապրել առանց քեզ, բայց ես կփորձեմ շարունակել ապրել և սեր ու լույս տարածել: Դու այնքան խորապես սիրված և գնահատված էիր: Որքան ցավալի է, իմ փոքրիկ»,- սոցցանցում գրել է դերասանի դուստրը։ Նա չի հայտնել որդու մահվան պատճառը։
Դրենան Դե Նիրոյի որդեգրած դուստրն է։ Նրա մայրը արտիստի առաջին կինն է՝ դերասանուհի Դայան Էբոթը։ Դե Նիրոն Էբոթի հետ ամուսնանալուց հետո որդեգրել է Դրենային և նրան տվել իր ազգանունը։ 55-ամյա Դե Նիրոյի ժառանգորդուհին երբեք չի տեսել իր կենսաբանական հորը։
Ռոբերտ Դե Նիրոն 2023 թվականի մայիսին հայտարարեց, որ հայր է դարձել յոթերորդ անգամ։ Պատասխանելով ET Canada-ի լրագրողին, ով ասել էր, որ դերասանը վեց երեխա ունի, նա պատասխանել էր՝ «իրականում յոթ»: Ապրիլի 6-ին ծնվել է նրա դուստրը՝ Գիան։ Աղջկա մայրը մարտարվեստի հրահանգիչ Թիֆանի Չենն է, ում հետ դերասանը ծանոթացել է 2015 թվականին՝ The Intern-ի նկարահանումների ժամանակ։