Netflix հոսքային ծառայությունը նախատեսում է թողարկել պատմության մեջ ամենաթանկ սերիալը։ Այդ մասին գրում է kp.ru-ն։

Հրատարակության տվյալներով՝ One Piece սերիալը կարող է դառնալ պատմության մեջ ամենաբարձր բյուջետային նախագիծը՝ մեկ դրվագի արժեքը 18 մլն դոլար։ Այսպիսով, նախագծի 10 դրվագները կարժենան 180 մլն դոլար։

Սերիալը One Piece կուլտային անիմեի ադապտացիան է։ Սյուժեն պատմում է Monkey D Luffy անունով երիտասարդի մասին, ով ցանկանում է դառնալ ծովահենների թագավորը։