Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլում Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց իր երկրորդ հանդիպումը և հյուրընկալվելիս 4։2 հաշվով կամային հաղթանակ տարավ Ուելսի ընտրանու նկատմամբ։
Դուբլերի հեղինակներ դարձան Լուկաս Սելարայանն ու Հրանտ-Լեոն Ռանոսը։
«Երկու գոլ խփելը հրաշալի զգացողություն է: Խաղը դժվար էր, բայց մենք հաղթեցինք»,- ասել է Ռանոս, գրում է S4C-ն։
Հայաստանի հավաքականը 2 խաղից հետո 3 միավորով նախավերջինն է։