Samsung-ի նախկին թոփ-մենեջերը ձերբակալվել է գաղտնի տվյալների հափշտակման մեղադրանքով, որոնք նա օգտագործել է Չինաստանում Samsung գործարանի պատճենն ստեղծելու համար։ Նրա գործողությունների հասցրած վնասը գնահատվել է 233 մլն դոլար։ Bloomberg-ի տվյալներով՝ տղամարդը ձերբակալվել է այս տարվա մայիսին։
65-ամյա ձերբակալվածի անունը չի հրապարակվում։ Նա աշխատել է ընկերությունում 18 տարի, վերջին 10 տարին՝ SK Hynix միկրոսխեմաների արտադրության կորեական ընկերությունում, ղեկավար պաշտոնում։ Նրան ներկայացվում է ընկերության գաղտնի տվյալների (գծագրեր, հարկերի հատակագծեր եւ արտադրության նյութերի օգտագործման մասին տվյալներ) անօրինական ստացման մեղադրանք։
Ամբողջ տեղեկությունը նախատեսվում էր օգտագործել 2018-2019թթ. միկրոէլեկտրոնային արտադրություն կառուցելու համար չինական Սիանում, Samsung գործարանից 1,5 կիլոմետր հեռավորության վրա։
Բայց որոշում է կայացվել չիրականացնել գաղափարը. թայվանյան ընկերությունը, որը նախատեսում էր 6,2 մլրդ դոլարի ներդրումներ կատարել նախագծում, մտափոխվել էր։ Նախկին թոփ-մենեջերը ստացել է 357 մլն դոլար չինացի ներդրողներից եւ սկսել նմուշների արտադրության աշխատանքը չինական Չենդուի ֆաբրիկայում։ Բայց նրան բացահայտել են։
Դատավարության օրը կնշանակվի ավելի ուշ։ Կալանավորվածն իր մեղքը չի ընդունում։