Երբ Լիոնել Մեսսին ստացավ ՖԻՖԱ-ի լավագույն խաղացողի մրցանակը 2022 թվականին, նա ռեկորդ սահմանեց՝ 14 տարվա ընթացքում իր յոթերորդ հաղթանակով։ Եվ ինչպես շատ այլ հայտնիներ, Մեսսին էլ իր կարիերայի հաջողությունը նշում է շքեղ ժամացույցներով:

35-ամյա ֆուտբոլային գերաստղը հուզիչ ելույթ է ունեցել՝ ցուցադրելով Patek Philippe Grand Complications-ի ցնցող ժամացույցը՝ արտադրողի վերջին հավաքածուից: Այն իր հազվագյուտ եւ էկզոտիկ ժամացույցների հավաքածուից մեկն էր, որոնք ստեղծվել են պրեմիում դասի ժամագործների կողմից, ինչպիսիք են Rolex-ը, Audemars Piguet-ը, Hublot-ը, Patek Philippe-ը եւ Jacob & Co.-ն…

Ահա Մեսսիի շքեղ ժամացույցներից մի քանիսը, ըստ The Richest-ի:

Audemars Piguet Royal Oak Chronograph Leo Messi -125 000 դոլար

2010-ականներին՝ իր կարիերայի գագաթնակետին, Մեսսին ընտրվեց որպես Audemars Piguet-ի դեսպան․ նրանք, նույնիսկ, համագործակցեցին Royal Oak Chronograph Leo Messi-ի բացառիկ դիզայնի շուրջ: Yahoo!-ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ պատրաստվել է 1000 տանտալի շրջանակ, այդ թվում՝ 500-ը՝ պողպատից, 400-ը՝ վարդագույն ոսկուց եւ 100-ը՝ պլատինից։

audemars-.jpg (80 KB)

Լիոնել Մեսսիի Audemars Piguet Royal Oak Chronograph Leo Messi-ն ամենահազվագյուտ պլատինե տարբերակն է մուգ կապույտ թվերով, սպիտակ ոսկուց պատրասդտված սլաքներով եւ կապույտ ամրակով՝ ալիգատորի կաշվից: Wrist Enthusiast-ը դրա արժեքը գնահատել է 125 000 դոլար:

Hublot Bat Bang Tourbillon - 150 000 դոլար

Մեսսիին է պատկանում նաեւ հազվագյուտ Hublot, Bat Bang Tourbillon 305.CM.002.RX-ը: Ժամացույցն ամբողջովին սեւ գույնի է՝ ներառյալ 44 մմ սեւ կերամիկական պատյան, սեւ թվատախտակ եւ ալիգատորի կաշվից սեւ ամրակ՝ չժանգոտվող պողպատից ծալովի ճարմանդով:

hublot-5.jpg (60 KB)

Ժամացույցը հագեցած է ձեռքի մեխանիզմով եւ ժամը 6-ի ուղղությամբ՝ տուրբիլոն վանդակով։ Այն ունի նաեւ հնգօրյա էներգիայի պաշար եւ 100 մետր ջրակայունություն։ Սահմանափակված 50 օրինակով՝ դրա շուկայական գինը կազմում է մոտ 150 000 դոլար, սակայն ըստ Essential Watches-ի, դրանք սովորաբար սպառվում են:

Rolex Submariner Date 116659 SABR - 160 000 դոլար

Rolex ժամացույցների հավաքածուի մեջ ամենաբարձր գինը կարող է ունենալ Messi Submariner 116659 SABR-ը: 40 մմ ժամացույցը պատրաստված է 18 կարատանոց սպիտակ ոսկուց՝ կապույտ թվատախտակով։ Ըստ Superwatchman-ի, շրջանակը դրված է 27 մուգ կապույտ շափյուղաներով, 11 ադամանդներով եւ ժամը 12-ի դիրքում՝ եռանկյունաձեւ ադամանդով: Գլխիկի վրա կա նաեւ 92 փայլուն ադամանդ։

rol.jpg (41 KB)

Բացի այդ, Rolex Submariner շարժումն ունի ջերմաստիճանի կառավարմամբ մոնոմետաղական հավասարակշռություն եւ հինգ ձեւի կարգավորում: Ըստ Sotheby's-ի, դրա գնահատված շուկայական արժեքը կարող է հասնել 160 000 դոլարի:

Jacob & Co. Grand Complication Epic SF24 Tourbillon - $210,000

Jacob & Co.-ն եւս 2019 թվականին որպես դեմք ընտրել էր ֆուտբոլային աստղին։ Բացի այն ժամացույցից, որը Մեսսին կրում է գովազդներում, նա նաեւ նախընտրում է Grand Complication Epic SF24 Tourbillon Rose Gold-ը։



45 մմ տրամագծով պատյանը, որը ստացել է «համաշխարհային ճամփորդական ժամացույց» անվանումը, բաղկացած է 163 բաղադրիչներից՝ համաշխարհային ժամանակի ցուցադրմամբ, որը ցույց է տալիս քաղաքը եւ ամսաթիվը թվատախտակի վրա: Այն ունի նաեւ մեկ րոպե տեւողությամբ տուրբիլոն, որը թույլ է տալիս դիտել դրա դետալներն ու աշխատանքը: Դրա մանրածախ գինը կազմում է 210 000 դոլար, նշված է Jacob & Co.-ի կայքում:

Patek Philippe Perpetual Calendar 5270P - 233 000 դոլար

Ժամացույցը, որը Մեսսին ցուցադրեց The Best Fifa Football Awards 2022-ում, Patek Philippe Grand Complications-ն է՝ Perpetual Calendar հավաքածուից, որը ներկայացվել է 1889 թվականին, եւ այդ ժամանակվանից պարբերաբար թարմացվում է:

the-patek.jpg (83 KB)

41 մմ ժամացույցն ունի պլատինե պատյան, շափյուղա բյուրեղյա պատյան, կանաչ թվատախտակ՝ սեւ, փայլուն սլաքներից՝ պատրաստված սեւ ալիգատորի կաշվից: Ձեռքի մեխանիզմի համակարգը օգտագործում է «Caliber» քրոնոգրաֆի շարժումը եւ ցուցադրում շաբաթվա օրը, ամիսը, տարին եւ լուսնի փուլերը:

Երեք Patek Philippe Nautilus մոդելներ՝ մինչև 420 000 դոլար

Ակնհայտ է, որ Մեսսին Nautilus ապրանքանիշի էլեգանտ ու սպորտային հավաքածուի երկրպագու է, քանի որ նրան պատկանում է ոչ թե մեկ, այլ երեք զույգ ժամացույց։

patek.jpg (87 KB)

Դրանցից մեկը հայտնի Nautilus Chronograph 5980/1R-ն է։ 40,5 տրամագծով ժամացույց՝ ոսկե պատյանով։ Դրանք ունեն 55 ժամ էներգիայի պաշար։ Դրա ներկայիս գինը Patek Philippe կայքում 115 000 դոլար է, սակայն ժամացույցների փորձագետների կարծիքով, շուկայում այն կարող է աճել մինչեւ 420 000 դոլար:

Այն ունի նաև սպիտակ ոսկուց 5740/1G մոդել՝ կապույտ թվատախտակով, որի մանրածախ գինը կազմում է 160 000 դոլար, բայց շուկայում՝ մինչեւ 400 000 դոլար, եւ պողպատե 5711/1A-011 մոդել՝ «դաշնամուրի» թվանիշներով՝ 152 000 դոլար:

Jacob & Co. Epic X Chronograph Messi Full Baguette - 600 000 դոլար

Մեսսին համագործակցել է նաեւ Jacob & Co-ի հետ՝ իր անունը կրող շքեղ ժամացույցի գիծ ստեղծելու համար՝ Epic X Chronograph Messi: Ամենաթանկ տարբերակը՝ Epic X Chrono Messi Full Baguette-ը, նաեւ ամենաթանկ ժամացույցն է՝ ըստ ProIQRA-ի:

lionel.jpg (86 KB)

47 մմ 18 կարատանոց սպիտակ ոսկուց պատյանն ու կցամասերը դրված են բագետով կտրված ադամանդներով՝ ընդհանուր 141 կարատ, իսկ գլխիկները՝ կլորավուն ադամանդներով: Կապույտ թվատախտակը՝ պատրաստված է հանքային ապակուց, որը զարդարված է ադամանդներով, սուտակներով եւ շափյուղաներով, իսկ սպիտակ ալիգատորի կաշվից ամրակը նրա հայրենի Արգենտինայի դրոշի գույներով է:

jacob-.jpg (89 KB)

Թվատախտակի վրա՝ ժամը 6-ի դիրքում, պատկերված է նաեւ «M» տարբերանշանը, իսկ ֆուտբոլիստի ստորագրությունը պատյանի հետեւի մասում է: Ժամացույցի հայտարարված գինը կազմում է ավելի քան կես միլիոն դոլար։