Դերասան Կիանու Ռիվզ «Dogstar» ռոք խումբը ելույթ է ունեցել BottleRock փառատոնում։ Համերգը կայացել է Կալիֆորնիայի Նապա հովտում։ Ըստ Deadline-ի՝ սա խմբի առաջին ելույթն է բեմում վերջին 20 տարվա ընթացքում:
Dogstar-ը ստեղծվել է 1991 թվականին։ Խմբի կազմում են Կիանու Ռիվզը, Ռոբերտ Միլհաուսը եւ Բրետ Դոմրոուզը։ Ամեն ինչ սկսվել է այն ժամանակ, երբ Ռիվզն ու Միլհաուսը հանդիպել են սուպերմարկետում ու ընկերացել։ «Dogstar»-ում Կիանուն բաս է նվագում։ Վերջին անգամ խումբը համերգ է տվել 2002 թվականի հոկտեմբերին, իսկ հետո նրանք հայտարարել են խմբի «փլուզման» մասին։
BottleRock-ում երաժիշտները կատարել են 12 երգ՝ ինը երգ նախորդ ալբոմներից՝ «Our Little Visionary» եւ «Happy Ending», ինչպես նաեւ երեք երգ, որոնք կներառվեն նոր ալբոմում։
«Ես կարոտել էի մեր միասին նվագելը, կարոտել էի, թե ինչպես էինք միասին երգեր գրում, կարոտել էի մեր ելույթները: Դա մշտապես պակասել է ինձ», - ասել է Ռիվզը Billboard-ին տված հարցազրույցում: