Ալեքսիս Օհանյանը վստահ է, որ կրկին աղջիկ է ունենալու: Օրերս հայտնի դարձավ, որ Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը սպասում են իրենց երկրորդ երեխային։

Հեռուստալրագրող Քրիս Ուոլեսին տված հարցազրույցում Օհանյանն ասել է, որ «համոզված է», որ երեխան աղջիկ է լինելու: 

«Համոզված եմ, որ աղջկա հայր եմ դառնալու»,- ասել է նա՝ պատասխանելով Ուոլասի հարցին։ Օհանյանը, խոստովանել է, որ դեռ չգիտեն երեխայի սեռը, բայց կանխատեսել՝ «...եթե մենք 50 երեխա էլ ունենանք, նրանք բոլորն աղջիկ կլինեն»։

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Serena Williams (@serenawilliams)

Զույգն իր երկրորդ հղիության մասին հայտարարել էր 2023 թվականի Met Gala-ի ժամանակ՝ մայիսի 1-ին, միաժամանակ Instagram-ում հրապարակելով Ուիլյամսի լուսանկարը, որտող երեւում էր նրա փորը։ Ավելի ուշ Ուիլյամսը նշել է, որ իրենք դստեր՝ Ալեքսիս Օլիմպիայի հետ նորությամբ կիսվել են գալայից անմիջապես առաջ, քանի որ նա «գաղտնիքներ պահել չի կարող»։

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Serena Williams (@serenawilliams)

Ուիլյամսն իր Instagram-ում տեսանյութ է տարածել, որում նա եւ Օհանյանն իրենց դստերը՝ Օլիմպիային ասում են, որ նա մեծ քույր է դառնալու։