Բրիտանահայ շոումեն Գեւ Օրկյանն այն հայերից է, որը համառորեն շարունակում է իր պայքարը միջազգային հանրության ու մամուլի լռության դեմ։ Բայց այդ լռությունից զատ հայտնի շոումենն այս անգամ անդրադարձել է նաեւ հայերի՝ միասնականության պակասին՝ դա համարելով լրջագույն խնդիր․

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kev Orkian (@realkevorkian)

«Պատերազմը Հայաստանում շարունակվում է, բայց եկեք անկեղծ լինենք՝ ինչո՞ւ պետք է այդպես չլիներ։ Ոչ ոք այդ մասին չի խոսում, այդպիսով, ոչ մի փոփոխություն տեղի չի ունենում։ Շատ հայեր են իրենց կյանքը կորցնում ադրբեջանցիների բարբարոսկան գործողությունների պատճառով։ Ամեն օր նրանք կրակ են բացում անմեղ հայերի ուղղությամբ, եւ ոչ ոք չի գրում այդ մասին։ Շատ ամոթ է»,-ասել է Օրկյանը,-«Բայց եկեք անկեղծ լինեմ՝ ինձ հաճախ նույն հարցն են տալիս՝ ի՞նչ կարող ենք մենք անել, որպեսզի դադարեցնենք այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում։ Ասեմ ամենապարզ բանը, ինչ կարող ենք անել․ պետք է միավորվենք, բայց մենք՝ հայերս, միավորվելու հետ, կարծես, սեր չունենք։ Ամեն մեկն ասում է՝ ես աջ թեւից եմ, կամ ձախ թեւից եմ, ես այս եմ, ես այն եմ․․․ Մի խոսքով՝ միավորվելու մեծ խնդիր ունենք։ Բայց եթե միավորվենք, շատ բան կփոխվի, եւ չենք ունենա այն վախը, որն ունենք հիմա․․․ Հաղթելու համար պետք է միավորվենք»,-հավելել է նա։