Վինտաժային բայքերական բաճկոնները կրկին թրենդներում է։ Դրանք հայտնի են ոչ միայն Z սերնդի ներկայացուցիչների շրջանում:

Օրերս 76-ամյա Շերն ապացուցեց, որ այս միտումը կարող է գործել ցանկացած տարիքում։ Լեգենդար երգիչը Chevalier-ի հատուկ ցուցադրության ժամանակ քայլել է բայքերական բաճկոնով։ Միջոցառման ընթացքում նա ներկայացել կարճ, ճարմանդն արձակած բայքերական բաճկոնով, մոխրագույն բաճկոն՝ համադրված լայն տաբատի հետ:

Տարիներ շարունակ կաշվե բաճկոնները եղել են աստղի հիմնական ոճը, եւ նրա վերջին լուքը հաստատում է, որ դրանք կմնան այցեքարտ նաեւ նրա հետագա կյանքում։ «If I Could Turn Back Time» պաշտոնական տեսահոլովակում Շերը եւս նման բաճկոնով էր։

 

Աստղը նույնիսկ հարգանքի տուրք մատուցեց իր սիրելի հանդերձանքին անցյալ տարվա CFDA մրցանակաբաշխության ընթացքում, որին ժամանել էր Chrome Hearts-ի հիբրիդային բայքերական բաճկոնով եւ զգեստով:

 

Շերը երբեք չի դադարում ստեղծել համարձակ ոճ։