Ոտքերի համար տնային սկրաբ պատրաստելը բավականին հեշտ է: Այն կարելի է ստանալ ամբողջովին բնական և բավական մատչելի բաղադրիչներից: Այդ ճանապարհով ստացված սկրաբը ոչ մի կերպ չի վնասում մաշկը: Բայց այսպիսի սկրաբերն իհարկե երկարաժամկետ չեն, այնպես որ լավ կանեք՝ պատրաստեք մեկանգամյա օգտագործման համար:

Շաքարավազով սկրաբ

Խառնեք մի բաժակ շաքարավազը կես բաժակ մանկական յուղի հետ: Այս սկրաբը կօգնի հանելոտքերի կրունկներից մահացած, կոշտացած մաշկը: Իսկ մանկական յուղը կօգնի խոնավաեցնել և փափկեցնել:

Աղով սկրաբ

Հոգնած և քրտնող ոտքերի համար շատ լավ է աղով սկրաբը: Այսպիսի սկրաբով մշակեք ոտքերը հատկապես պարապմունքներից հետո: Հանքային յուղի հետ խառնեք կես բաժակ աղ: Աղը նրբորեն մերսում է ոտքը, հանում ավելորդ ճարպն ու քրտինքը: Մաքրող և հակաճարպային այս սկրաբն օգտակար է ինչպես ոտքերի, այնպես էլ մարմնի այլ հատվածների համար:

Լավանդաաղային սկրաբ

Խառնեք լավանդայի յուղն անգլիական աղի հետ: Այս սկրաբը փափկեցնող է և հանգստացնող: Անգլիական աղը մաքրում է ոտքերը, հեռացնում չորացած մաշկը, իսկ լավանդայի յուղը թուլացնող, հանգստացնող ազդեցություն ունի: Վերցրեք մեկ բաժակ անգլիական աղ և ավելացնեք նրա մեջ ջրի և ավանդայի յուղի այնքան խառնուրդ, որ թանձր զանգված ստացվի:

Ցիտրուսային սկրաբ

Բլենդերով հարեք կիտրոնը, թուրինջը և լայմը: Այսպիսի ցիտրուսային սկրաբը կփափկեցնի ոտքերի մաշկը և կհաղորդի թարմ ու առողջ տեսք: Քսելուց հետո լվացեք այն ջրով և ոտքերին լոսիոն քսեք, որպեսզի մաշկն ավելի խոնավ ու փափուկ դառնա: