Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթն իր Instagram-ում հրապարակել է «Just a two of us» թրեքը, որի բասը կատարում է հայ բաս-կիթառահար Էլեն Ալավերդյանը։
«Վաու, Էլենը ֆանտաստիկ է: Դու հրաշալի ես», - գրել է Սմիթը։
«Ուիլ Սմիթ, շնորհակալ եմ այս հրաշքի համար»,- արձագանքել է Լաս Վեգասում բնակվող 11-ամյա Էլենը՝ հոլիվուդյան աստղի հետ տեսանյութը հրապարակելով իր էջում: