«Keeping Up with the Kardashians» ռեալիթի շոուի աստղ, գործարար և մոդել Քայլի Ջենները ռեփեր Թրևիս Սքոթի հետ լուսանկար է հրապարակել։

Նկարում Քայլի Ջենները բաց մեջքով զգեստ է կրում։ Թրևիս Սքոթը նրբորեն գրկել է գործարար կնոջը։

Հոկտեմբերին Թրևիս Սքոթին համացանցում մեղադրեցին անհավատարմության մեջ։ Թրևիսին կասկածում էին մոդել Ռոջան Կարի հետ հարաբերությունների մեջ, ում համար նա, իբր, արդեն լքել էր Քայլիին 2019 թվականին։ Սակայն Սքոթը հերքել է այդ լուրերը։ «Վերջին անգամ եմ հայտարարում. ես նրան չեմ ճանաչում։ Ես երբեք նրա հետ չեմ եղել, ուստի խնդրում եմ դադարեցնել այս առցանց խաղերը և պատմություններ չհորինել»,-ասել է նա սոցիալական ցանցերում։ Սակայն այս խոսակցություններից հետո տեղեկություններ հայտնվեցին նրանց համատեղ ամառանոցի վաճառքի մասին։

Քայլի Ջեններն ու Թրևիս Սքոթը միասին են 2017 թվականից։ 2018 թվականին նրանք դուստր են ունեցել՝ Սթորմին, իսկ 2022 թվականի փետրվարին ծնվել է նրանց որդին, ում անունը դեռ չեն որոշել։