Ապրիլի 13-ին Երկիր մոլորակը կենթարկվի ուժեղ մագնիսային փոթորկի ազդեցության, որը կարող է հանգեցնել էլեկտրական սարքավորումների աշխատանքի խափանմանն ու մարդկանց առողջական վիճակի վատթարացմանը. գրում է BBC-ն:
Մագնիսային բռնկումից արդեն տուժել են արբանյակները. նրանց վրա առկա սարքավորումներն արդեն գրանցել են տիեզերական տեխնիկայի համար վտանգավոր աստիճանի պրոտոնների մակարդակի աճ:
Մագնիսային փոթորկից կտուժեն նաև մարդիկ: Հատկապես իրենց վրա արևային ակտիվության ազդեցությունը կզգան հիպերտոնիայով և սրտանոթային անբավարարությամբ տառապող մարդիկ: Մագնիսային տատանումների ժամանակ փոփոխվում է մազանոթների արյան շրջանառությունը, ինչը կարող է հանգեցնել թթվածնային քաղցի: Բացի այդ, արյան մեջ շատանում է ադրենալինի քանակը:
Բժիշկները զգուշացնում են, որ այս օրերին պետք չէ կտրուկ վեր կենալ անկողնուց, ինչը կարող է գլխապտույտ և ուշագնացություն առաջ բերել: Խուսափե՛ք շատ ուտելուց, նախընտրությունը տվե՛ք մրգերին և բանջարեղենին:
Արևային փոթորիկը սպասվում է երեկոյան ժամերին: Ամենաուժեղ մագնիսական ալիքները սպասվում են շաբաթ օրը երեկոյից մինչև կիրակի առավոտյան ժամը 3-ն ընկած հատվածում:
Նշվում է, որ Հյուսիսային Եվրոպայում շատ լավ կնկատվի Հյուսիսային ճաճանչափայլը: