Վերջերս Ռիհաննան մայր է դարձել, բայց նույնիսկ երեխայի ծնվելուց հետո երգչուհին չի փոխում ոճը՝ նա դեռ ազատ ու համարձակ հագուստ է նախընտրում։
Նախօրեին Ռիհաննային Նյու Յորքում տեսել են իր ընկերոջ՝ A$AP Rocky-ի ընկերակցությամբ։ Երգչուհին կրում էր մեծ չափսի սպորտային շապիկ և լայն վանդակավոր տաբատ։ Նա տեսքը լրացրել էր օձի կաշվից պայուսակով և սպիտակ շրջանակով արևային ակնոցով։ Հիշեցնենք, որ Ռիհաննան A$AP Rocky-ի հետ որդի ունի: Զույգը հնարավորինս պահպանում է նորածին երեխայի գաղտնիությունը և փորձում է ամբողջ ազատ ժամանակը նվիրել նրան։